Հունիսի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ, նախկինում գողության համար դատված, ամուրի Վազգեն Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց 2 տարի 8 ամսվա ազատազրկման:
Գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը դատարանից պահանջել էր ամբաստանյալին ազատազրկել 4 տարի ժամանակով:
Վ. Օհանյանը 2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում մուտք է գործել Իջեւան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն, բռնություն գործադրելով եւ բռնության սպառնալիքներ տեղալով ` տարեց կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարել: Բռնաբարության կատարմանը խանգարել է տարեց կնոջ թոռ Գարուշ Խաչատրյանը, որը զինվորական ժամկետային ծառայությունից արձակուրդ գալով` եկել էր տատին տեսության:
Վազգեն Օհանյանի մոր` Զոյա Օհանյանի խոսքերով` դատավճիռը հրապարակելու պահին Վազգենը լավ չէր հասկանում,որ իրեն ազատազրկման են դատապարտում: Մոր վկայությամբ` Վազգենը հոգեկան խնդիրների պատճառով ժամկետային զինվորական ծառայության չէր զորակոչվել: Նշենք,որ Վազգեն Օհանյանը դատաբժշկական փոձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ