Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմից վերադարձան լի հոգևոր ներդաշնակությամբ

Հունիս 05,2012 12:34

«Մտածում էի, որ Երուսաղեմը ոչինչ չփոխեց իմ մեջ, բայց քիչ-քիչ զգում եմ, որ չէ, փոխեց. իմ ամենամեծ թերությունն էր ներել չկարողանալու հատկությունը, ներում եմ: Իսկ ասում են` մարդիկ չեն փոխվում: Բայց չէ, որ Աստծո համար անկարելի բան չկա: Ու ես դա հասկացա»,- ասում է 28-ամյա Հեղինե Մարգարյանը, որ վերջերս է վերադարձել Երուսաղեմից:

Ուխտագնացությունը Ավետյաց երկիր` Երուսաղեմ, «Արարատ» հոգևոր միության անդամները միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ էր, մասնակիցներից յուրաքանչյուրը Սուրբ Երկիր էր գնացել իր հավատքի ճանապարհին ավելի ամրանալու ու զորանալու նպատակով:

Լրագրող Աննա Թամրազյանին այնքան է դուր եկել այցելությունը, որ նորից Երուսաղեմ գնալու մասին է մտածում. «Մեկ անգամ լինելուց հետո կրկին վերադառնալու ցանկություն ունեմ»:

Ուխտավորները շրջել էն բոլոր այն վայերեով, որտեղ ժամանակին անցել էր Հիսուսը, նավարկել Գալիլա լճակով: Նավարկությունը աննախադեպ էր նրանով, որ կայմին բարձացրել էին հայկական եռագույնը` Հայաստանի հիմնի ներքո: Ուխտավորները պատմում են՝ հոգևոր հայրենիքում հոտընկայս ու հուզմունքով զգացին նաև ֆիզիկական հայրենիքի շունչն ու ներկայությունը:

Խմբին բախտ է վիճակվել նաեւ գտնվել Ս. Հրեշտակապետաց վանքում, որտեղ և տեսել են Ս. Ձիթենու ծառը, որի պտուղները հրաշագործ զորություն ունեն: Հայր Տիրանը ուխտավորներին պատմել է, որ ձիթենին նախապես եղել է չոր փայտի կտոր, չարչարանքների ժամանակ այն կապել են Քրիստոսին, որից հետո ծառը կանաչել է և դարձել պտղատու: Հոգևորականները նշում են, որ վերջին ժամանակաշրջանում մոտ 200 դեպք է եղել, երբ ձիթենու պտուղն ուտելուց հետո երկար տարիներ երեխա չունեցող կանայք երեխա են ունեցել:

Գոհար Պեպոյան՝ mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930