Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայս. Խելոք են, կգան ընտրության

Հունիս 05,2012 12:04

Հատվածներ Առաքել Մովսիսյանի հարցազրույցից:

 Պրն Մովսիսյան, կարծիք կա, որ հրատապ կերպով լծվել եք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին։ Ինչո՞ւ եք այդքան շտապում, ինչոր բա՞ն է պատահել ՀՀԿի ներսում, ոնց որ շատ խառն եք։

– Ախր էդ բաները որտեղից եք իմանում, տենց էլ չենք հասկանում։ Օրը ցերեկով հո՞ դուք խաթա չեք մեր գլխին։ Բայց ասեմ իմանաս. մեզ համար երբեւիցե նշանակություն չունի, թե երբ են ընտրությունները։ Մենք գիշեր-ցերեկ մեր ժողովրդի կողքին ենք, հասկըցա՞ր։ Մենք ընտրությանը ինչ պետք է անում ենք, իսկ երբ որ ընտրության ժամանակը գա, էն վախտ նորից նույնը շարունակվելու ա։

Ի՞նչն է շարունակվելու, ընտրությունները կեղծե՞լը, թե ընտրակաշառքներ բաժանելը։ Ի դեպ, այս անգամ գնային քաղաքականությունը ինչպիսի՞ն է լինելու, եւ օգտագործվող թանաքները քանի՞ ժամվա մեջ են հօդս ցնդելու։

– Լսի, հո՞ դու չես գժվել, էս ի՞նչ ախմախ հարցերի մասին ես խոսում, ամոթ ա, մեծ աղջիկ ես։ Էս պահին հլը ընտրություն չկա, ու մենք էլ պատրաստ ենք մեր ժոդովրդի կարիքները հոգալու։

Խորհրդարանական ընտրություններին ձեր մարզում ՀՀԿն ձայների լուրջ կորուստներ է արձանագրել:

– Դե հիմա դաշտերից հո զոռով չէինք բերելու, որ ընտրության գան։ Ինչքան կարողացել ենք, էնքան էլ բերել ենք։ Ինչքան որ դուրս են եկել ընտրության, էնքան էլ եղել ա։ Ժողովուրդը դաշտերում է, որոնք որ հեռու են մնում, մարդիկ էլ կան ի միջի այլոց են մտածում ընտրությունների մասին, կամ էլ կասեի այդ պրոցեսին անլուրջ են վերաբերում։

Բա որ նախագահական ընտրություններին էլ անլուրջ մոտենան ու դուրս չգան ընտրության, ի՞նչ եք անելու։

– Խելոք են, կգան։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930