Հրատարակվել է Գեղարքունիքի մարզի ուղեցույց, որը ներառում է մարզի 5 քաղաքները: Ուղեցույցում տեղ են գտել քաղաքների նկարագրությունը, քաղաքների պստկերավոր քարտեզները:
Գրքույկի այցելություներ բաժնում տեղ են գտել յուրաքանչյուր քաղաքի տեսարժան վայրերը` համապատասխան երթուղային ճանապարհածախսով, լուսանկարներով: Ուղեցույցում կան նաեւ քաղաքային ու գյուղական համայնքների գիշերակացները, հյուրատները, քոթեջները եւ հյուրընկալ ընտանիքները:
Տուրիստի համար այստեղ մատչելի ներկայացված են համայնքների մասին գործնական տեղեկատվություն, բանկերը, փոստային եւ առողջապահական կառույցներն ու հասարակական տրանսպորտը:
Գրքույկում ներառված է նաեւ Գեղարքունիքի մարզից դեպի Սյունիքի մարզ ավտոճանապարհի քարտեզն ու հարակից տուրիստական ու հանգստյան գոտիները:
Կարդացեք նաև
Ուղեցույցում հրատարակված է նաեւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տուրիստական պատկերը` իր զբոսաշրջիկ պատկերով, հանգստյան գոտիներով:
«Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը հայտնեց, որ տուրիստական ուղեցույցը տպագրությունը ֆինանսավորվել է Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի եւFrancecooperation-ի կողմից, «Ռոն-Ալեպրի մարզը Հայաստանի համար» միջհամագործակցության պլատֆորմի անդամ Գրենոբլ, Ռոման, Վիեն քաղաքների մասնակցությամբ:
Տուրիստական ուղեցույցը տպագրվել է երեք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն, երեք տարբեր բրոշյուրների տեսքով:
Ըստ Վ. Մնացականյանի` այն Գեղարքունիքի մարզի տարածաշրջանում կտրվի քաղաքապետարաններին, համապատասխան տուրիստական կազմակերպություններին, կտրամադրվի նաեւ Հայաստանի խոշոր տուրիստական ընկերություններին:
Համագործակից երկրներն էլ իրենց հերթին տուրիստական ուղեցույցները կտարածեն արտասահմանում` Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում տուրիզմը զարգացնելու համար:
Այս պահին ստեղծվում է նաեւ ինտերնետային պորտալ, որում դարձյալ ներառված կլինի Գեղարքունիքի մարզն իր տուրիստական գրավչությամբ:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ