Հունիսի 4-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի Սևանի 16 հասցեում գտնվող գազի գրասենյակում օձ են նկատել և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցը և հատուկ մասնագետը:
Մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո օձ չի հայտնաբերվել:
***
Կարդացեք նաև
Նույն օրը, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 84 տանն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկի և հատուկ մասնագետի հետ:
Տարածքն ուսումնասիրելուց հետո մասնագետն օձ չի հայտնաբերել:
ԱԻՆ