Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքի «մուռն են հանում»

Հունիս 05,2012 11:35

Շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացում է նկատվել։ Մասնավորապես, թանկացել են բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը։ Վերջին երկու ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով։

Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ։ Շիրակի մարզի հացի փռերն արդեն 10 օր ալյուրը գնում են «նորացված» գներով, բայց հացի գինը չի բարձրացել, քանի որ հրահանգված է աշխատել նույն գներով։

Շիրակի մարզի Մայիսյան համայնքի հացի փռերից մեկի ղեկավարը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, դժգոհեց, որ արդեն 10 օրից ավելի աշխատում են այդ պայմաններում. «Ես չեմ ցանկանում առհասարակ, որ իմ անունը ասեք, հավես չունեմ ու ինձ պետք էլ չէ, զզված ու հիսաթափված եմ ամեն ինչից, տեսնեմ՝ ինչ է լինում, թողնեմ գնամ էս երկրից վաբշե… Էս ապրելու տեղ չէ. բայց սիտուացիան կասեմ՝ գրի, թող սաղ իմանան։ Ալյուրը թանկացրել են, մեզի փաստաթղթով ուրիշ թիվ են ասում, ուրիշ թիվ են վերցնում, բայց թանկ է, հիմի մի հերթը հանել եմ, մենակ գիշերվա սմենն է աշխատում, աշխատողների կեսին արդեն ճամփել եմ»։ Ըստ նրա՝ նոր պայմաններով աշխատել անհնար է, քանի որ եկամուտ չի մնում. «Զրոյի վրա կանգնած եմ, 10 օր մուտք չկա, իրանք ալյուրը թանկացրել են, հացը չեն թողնում թանկացնել, ըսպես ձեռ չի տա վաբշե, հին ալյուրը չկա՝ պրծել է, թազա կառնինք, պատճառը որն է, այ մարդ, բանից դուրս գուկա, որ պտի ձրի աշխատցնեմ կամ պտի աշխատողներիս փողը գցեմ, ըդպես էլ՝ ով գուկա կաշխատի»։

Իսկ շուկայում ալյուրը, ցորենը, հնդկաձավարն ու մակարոնեղենը

արդեն մի քանի օր վաճառվում է նոր գներով։ 20 դրամով թանկացել է բրինձը, մակարոնեղենը՝ 20-40 դրամով։ Ըստ վաճառողների՝ նոր գնաճի պատճառը դոլարի փոխարժեքի տատանումն է։ «Ալյուրը թանկացել է, հետեւաբար՝ ալյուրից պատրաստվող ամեն ինչն էլ պետք է թանկանա, ինչ կա զարմանալու, ալյուրի մի պարկը 2 ամսվա մեջ 2 հազար դրամով թանկացել է, մակարոնն էլ մեկ կգ-ի մեջ՝ 20 դրամով։ Թանկ են բերել, նոր գներով, հետեւաբար՝ շուկայում գները նոր են բոլորն էլ»,- մեզ հետ զրույցում ասաց շուկայի վաճառակետերից մեկի աշխատակից Վերժինե Հակոբյանը։ Ըստ նրա՝ գները դեռեւս կայունանալու միտում չունեն, մինչեւ հունվար կբարձրանան ու կիջնեն դոլարի կուրսի հետ։ «Դոլարը կայունացավ, ապրանքի գները կֆիքսվեն, իսկ մինչեւ այդ կարող է ամեն առավոտ էլ նոր գներ փոխենք, դուք էլ ականատես լինեք, զարմանալ պետք չէ»,- ասաց նա:

Քրիստինա ՄԿՐՏՉՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930