Այսօր առավոտյան` Ադրբեջանի ժամանակով ժամը 06.30-ին, շփման գծում` Տավուշի մարզի հատվածում, հայկական զինված ուժերը ոչնչացրել է 4 ադրբեջանցի զինծառայողի: Եվս մեկ ադրբեջանցի մահացու վիրավորում է ստացել և ավելի ուշ մահացել:
Հիշեցնենք, որ երեկ` ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցից ժամեր առաջ, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձել էր ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության համաձայն` ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ: