Այսօր մեկնարկեց միշտ աղմուկ ենթադրող հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությունը: Aravot.am-ն այցելեց ԵՊՀ-ում ձեւավորված քննակենտրոն, որը բաղկացած էր 2 քննասենյակից: Հայոց լեզու առարկայից այստեղ պետք է քննություն հանձներ 357 դիմորդ, սակայն ինչպես նշեց քննական կենտրոնի ղեկավար, թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը, 16 դիմորդ քննությանը չէր ներկայացել: 8:30 հայտարարվեց դիմորդների մուտքը քննասենյակներ, 9:30-ին էլ սկսվեց քննությունը: Մեր այցելության պահին ամեն ինչ խաղաղ էր ու կազմակերպված, սակայն դրսում ծնողներին անհանգստացնում էր՝ արդյոք քննասենյակներում զով է: Իսկ քննասենյակներում օդափոխիչներ չկային, թեեւ պատուհանները բաց էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ