Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եւ Հիլարի Քլինթոնի քննարկած ամենալուրջ հարցը Երևանի արևոտ եղանա՞կն է եղել

Հունիս 05,2012 10:57

 

Դժվար է հիշել` կա՞ երկրագնդի վրա որևէ այլ երկիր, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ժամանի` առաջնահերթորեն մի քանի իրավապաշտպանների ու բնապահպանների մրցանակներ շնորհելու արարողությանը մասնակցելու համար:

Մեր դիվանագիտական կորպուսը և քաղաքացիական հասարակությունն այս առումով գլուխ գովելու տեղ ունեն: Սակայն էականը դա չէ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին նախագահականի տրամադրած պաշտոնական հաղորդագրությունից կարելի էր եզրակացնել, որ նրանց քննարկած ամենալուրջ հարցը Երևանի արևոտ եղանակն է եղել, ու այդ եղանակին Քլինթոնի այստեղ գտնվելու բարեբախտությունը և, որ այդ օրակարգը նախագահ Սարգսյանն ու պետքարտուղար Քլինթոնը սպառել են փոխադարձ սրտաճմլիկ կոմպլիմենտների փոխանակմամբ:

Հետո պիտի պետքարտուղարն իր ասուլիսի ժամանակ տեղեկացներ, որ քննարկել են նաեւ ԼՂ հիմնահարցը, սահմանային վերջին միջադեպը եւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանակարը: Եթե նախագահի աշխատակազմում այդ հանդիպման թեմաներից ավելի կարեւոր բան չեն տեսնում, քան պետքարտուղարի կողմից Սերժ Սարգսյանին «հիանալի առաջնորդ» որակելը, ապա կոնկրետ հարցադրումների կապակցությամբ կոնկրետ պատասխաններ, բովանդակալից տեղեկատվություն ակնկալող հասարակությունը պարտավոր չէ առաջնորդվել նախագահի իմիջի կերտման այս անգրագետ աշխատելաոճով:

«Երկիր» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930