Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն սկսեց Սամվել Հարությունյանի դիմումի քննարկումը

Հունիս 05,2012 10:53

ՀՀ սահմանադրական դատարանը սկսեց թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումի քննարկումը 2012թ. մայիսի 11-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 31-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Զեկուցող է ճանաչվել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը, իսկ պատասխանողն էր ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը: Դատարան էր ներկայացել թեկնածուն՝ Սամվել Հարությունյանը:

Մինչ Սահմանադրական դատարանը կանցներ խորհրդակցական սենյակ` զեկուցողը տեղեկացրեց, որ Սամվել Հարությունյանից ստացել է երկու միջնորդություն, մասնավորապես՝ իր դիմումում առկա փաստերի ապացույցների ձեռքբերման համար հանձնախումբ ստեղծելու մասին:

Զեկուցողը հղում անելով ՍԴ օրենքին, հայտնեց, որ հանձնախումբ կարող է ստեղծվել միայն Սահմանադրության իրավազոր հարցերի վերաբերյալ, հետեւաբար այդ միջնորդությունը մերժվեց:

Հաջորդ միջնորդությունը կապված էր «քողարկված ընտրատարածքում» վերահաշվարկ կատարելու հետ: Զեկուցողը հայտնեց, թե «ենթադրյալ խախտումների վերաբերյալ» կարող էր դիմողը ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայացնել փաստաթղթեր: Վերահաշվարկի պահանջը եւս մերժվեց: Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:

ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ իր դիմումում ինքը վիճարկում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության մարտի 28-ին Դանիայի Թագավորությունում մշտապես բնակվող եւ աշխատող Թաթուլ Հակոբյանին վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին նույն վարչության Երեւան քաղաքի նոր Նորքի բաժանմունքի կողմից տրված տեղեկանքն անվավեր ճանաչելու մասին դիմումները:

Ի դեպ, ՀՀ վարչական դատարանը ապրիլի 2-ին ըստ Սամվել Հարությունյանի, ապօրինաբար մերժել էր Թաթուլ Հակոբյանին վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժանմունքի կողմից տրված տեղեկանքն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցի ընդունումը:

Սամվել Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ին թիվ 37 ԸԸՀ-ն մերժել էր վերջին մեկ տարում Դանիայի Թագավորությունում մշտապես բնակվող եւ աշխատող Թաթուլ Հակոբյանին ՀՀ պատգամավորի թեկնածու չգրանցելու մասին դիմումը:

Ի դեպ, իր դիմումում Ս. Հարությունյանը ՍԴ-ին ներկայացրել էր հետեւյալ հաշվարկը՝ ՀՀ ԱԺ 2007թ. ընտրություններին մասնակցել են Գորիս քաղաքի մոտ 8000 ընտրողներ, ինչն այդ տարվա համար ուռճացված է ռեկորդային: Վերջին 5 տարիներին Գորիս քաղաքում փաստացի բնակվող ընտրողների թիվը պակասել է առնվազն 1000-ով: Ըստ նույն վիճակագրության, 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը նվազելու փոխարեն էականորեն «աճել» եւ կազմել էր 9775: Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ, ՀՀ-ից երկար ժամանակ, նաեւ ընտրությնա օրը բացակայող նախկին ավելի քան 3000 բնակիչների փոխարեն ՀՀԿ-ի եւ նրա թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին կատարվել է քվեարկություն նաեւ Սիսիանում եւ այլ բնակավայրերում:

Ս. Հարությունյանի դիմումը կազմում է 6 էլեկտրոնային էջ, իսկ միջնորդությունները՝ 8 էջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930