Հատված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ հարցազրույցից:
– Ասում են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Ձեզ աջակցել են նաեւ Լոռու մարզպետը եւ Վանաձորի քաղաքապետը։ Որպես ապացույց, ներկայացվում է այն փաստը, որ ՀՀԿ-ին ձայն տված հազարավոր ընտրողներ ընտրել են Ձեզ։ Վիկտոր Ղալլաքյանը ստացել է 8 հազար 700 ձայն, իսկ ՀՀԿ–ն՝ 13 հազար։ Այսինքն, ՀՀԿ–ին ձայն տված 3 հազարից ավելի ընտրող քվեարկել է Ձեր օգտին։
Կարդացեք նաև
– Ոչ, նման բան չկա։ Տեղական իշխանությունները կատարել են ՀՀԿ ղեկավարության որոշումը՝ պաշտպանել Վիկտոր Դալլաքյանին, եւ Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ եւ մարզպետը, եւ քաղաքապետը աշխատել են Վիկտոր Դալլաքյանի համար։ Ինձ ընտրել են նաեւ ԲՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ, ովքեր ասել են, որ իրենք թեկնածու չունեն եւ նախընտրում
են ինձ։ Գիտե՞ք իմ ընտրությունն ինչու է այսքան խառնաշփոթ առաջացրել, քանի որ չի համապատասխանում որոշ ուժերի հռետորաբանությանը, ըստ որի՝ առանց իշխանության աջակցության հնարավոր չէ ընտրություններում հաջողության հասնել, ես էլ ասում եմ, որ հնարավոր է։ Օրինակ ինձ ասում են, թե ինչո՞ւ Երեւանում այսինչ ընդդիմադիր թեկնածուն պարտվեց, իսկ Դուք հաղթեցիք։ Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Օրինակ են բերում Նիկոլ Փաշինյանին, բայց նա էլ մեծ թվով ձայներ է հավաքել։ Ես թիվ 30 ընտրատարածքում եղել եմ այլընտրանքային թեկնածու, հնարավոր է, որ եթե ես էլ լինեի ընդդիմության թեկնածու, ես էլ պարտվեի։
– Ասում են նաեւ, որ Դուք չնայած մեկ տարուց ավելի ապրել եք ԱՄՆ–ում, սակայն Ձեզ մշտական բնակության փաստաթուղթ են տվել։
– Ես բազմաթիվ տեղեր եմ սովորել, իսկ վերջին ուսումնառության վայրը եղել է Մասաչուսեթսի համալսարանը, որտեղ ես ստացել եմ ակադեմիական կրթություն, մագիստրոսի գիտական աստիճան։ Բայց այդ ընթացքում Հայաստանից մշտապես չեմ բացակայել. գնացել-եկել եմ։ Բացի այդ, երբ ես
տեղեկանք էի ստանում, Խաչատուր Սուքիասյանը նման վեճ ունեցավ, եւ բոլորի տեղեկանքները մանրամասն ստուգվել են։ Իսկ ինչո՞ւ դա հիշեցին ընտրություններից հետո, դա ինտրիգային կետ էր, որ փորձ արվի ստվեր ձգել իմ ընտրության վրա։ Բացի այդ, հանձնաժողովը կրկին անգամ լսեց բողոքը եւ այն մերժեց։ Եթե հանձնաժողովը վճիռ կայացներ ոչ իմ օգտին, ապա ես դիմելու էի Սահմանադրական դատարան։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»