Հանդբոլի Իտալիայի հավաքականի խաղացող, 24-ամյա Ալեսիո Բիրոզին ինքնասպան է եղել:
Մարզիկը, ինչպես տեղեկացնում է «Correre dello Sport»-ը, Բոլոնիայի կենտրոնական կայարանում նետվել է գնացքի տակ: Բիրոզին, որ պետք է մեկներ հունիսի 8-ից 10-ը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու, հյուրանոցում երկտող է թողել, որում ներողություն է խնդրում մտերիմներից: Ինքնասպանության դրդապատճառները դեռ պարզված չեն: Նրա նախկին մարզիչ Ջուզեպե Տեդեսկոն հայտարարել է, թե իր սանին տեսել է ընդամենը երկու շաբաթ առաջ: «նա ոչնչից չէր վախենում եւ ինչպես միշտ, լի էր էներգիայով», -ասել է մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ