Aravot.am-ը գրել էր, որ փետրվարին MMA-ի բուլղարացի մարտիկ, Բլագոյ Իվանովը Սոֆիայի գիշերային ակումբներից մեկում ութ զինված տղամարդկանց հետ կռվի ժամանակ սրտի շրջանում դանակի հարված ստանալուց հետո այդ վիճակում տաքսիով ինքնուրույն հասել էր հիվանդանոց:
«AllBoxing»-ը տեղեկացնում է, որ Իվանովն արդեն ապաքինվել է եւ երեք ամիս հետո հիվանդանոցից դուրս գրվել: Ճիշտ է, նա դեռ պիտի շարունակի բուժվել, սակայն արդեն հայտարարել է, թե մտադիր է անպայման ռինգ վերադառնալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ