Լրահոս
Օրվա լրահոսը

«КВН տվել է այն, ինչ ժամանակին դպրոցական այբբենարանը». Գեւորգ Ենոքյան

Հունիս 04,2012 22:28

Հումորիստ, մասնագիտությամբ ռեժիսոր  Գեւորգ Ենոքյանի  բնավորության կամ անձնական կյանքի մասին երբեւէ չես լսի իրենից. «Ես առանձնապես չեմ սիրում պատմել իմ մասին»,-ասում է նա: Մեծ տեղ է հատկացնում ինտելեկտուալ հումորին եւ կարծում է, որ հումորը բարդ ժանր է:  Համեստորեն ասում է, որ դեռ իրեն հումորիստ չի համարում եւ յուրաքանչյուր հաջողություն  համարում է իր առաջին քայլը այդ բնագավառում: Սկսել է համալսարանական  КВН-ից:

«Մի քանի տարի առաջ ցանկությունս մեծ էր մասնակցելու եւ իմ ներդրումն ունենալու այս ասպարեզում: 2010 թվականին զրոյից ստեղծեցինք թիմ, սկզբում մեծաքանակ էր, սակայն հետագայում հիմնական կազմում մնացինք 4-5 հոգով: Թիմը երկու անուն է ունեցել՝ «Pozitiv» եւ «Restart»: Երկու անունն էլ թիմակիցս՝ Գրիգորն է ընտրել: Ուրախ եմ, որ մինչեւ այսօր միասին ենք աշխատում. այս պահին  ընկերներս սցենար են գրում, իսկ ես գլուխ եմ պահում»,-կատակում է Գեւորգը: Սիրում է КВН-ը: Հաճույքով է հիշում այն ամենը, ինչ կապված է դրա հետ.«КВН տվել է այն, ինչ ժամանակին՝ դպրոցական այբբենարանը»: Մինեւ այսօր չի կարողանում մոռանալ, թե ինչպես են համալսարան մտել պատուհանից, որպեսզի անեն հերթական փորձը. «Երեկոյան ուշ ժամ էր, իսկ դռնապահին ոչ մի կերպ հնարավոր չեղավ համոզել: Մենք էլ ստիպված երկրորդ հարկի պատուհանից ներս մտանք եւ բավականին երկար մնացինք ու արեցինք փորձը: Եթե մի բան շատ ես ուզում, ոչ մի արգելք չի կարող խաթարել դրա իրագործմանը»: Միջադեպեր շատ են եղել. Հիշում է դրանցից մեկը.«Ամեն անգամ բեմ բարձարանալուց առաջ խմում  ենք քաջության համար: Այդ օրը շատ խմեցինք, արդյունքում ես մոռացա բառերս, թիմակիցներս էլ մի քանի բան խառնեցին, արդյունքում պարտվեցինք: Դա եղավ մեր առաջին եւ վերջին պարտությունը»: Այս դեպքից հետո նրանք հասկացան, որ քաջության համար պետք չէ խմել, այլ պետք է խմել հաղթանակների համար:

Նա բարձր է գնահատում իր լսարանին. «Սպառողն է թելադրում շատ անգամ ապրանքի որակը»: Թերեւս սա է պատճառը, որ նրա ցանկությունն է ունենալ ճաշակով հանդիսատես:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930