Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության կողմից հրապարակված որևէ նյութ երբեք պատահական չի եղել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2011 թվականի հուլիսի 3-ին գործակալության հրապարակած մի հոդվածին, որում մեկնաբանը նշել էր, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վստահաբար տեղ կգտնի ՀԱԿ ԱԺ խմբակցության շարքերում, ավելին՝ շատ հավանական է, որ հենց նա էլ ընտրվի խմբակցության ղեկավար:
«Այդ գործակալության էջում տեղադրված նյութերն իրենց մեջ որոշակի նպատակներ են պարունակում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ համակարգողի մասին մեկ տարի առաջ տպագրած հրապարակման մեջ եղած կանխատեսումը իրականություն է դարձել, վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանը իր քաղաքական պլանավորման համապատասխան կենտրոններում գործողություններ է մշակում ոչ միայն Հայաստանի իշխանությունների համար, այլև ընդդիմության համար, ինչը խիստ ցավալի իրողություն է»: