Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը՝ սահմանային միջադեպի մասին

Հունիս 04,2012 20:07

«Ադրբեջանն արդեն որերորդ անգամ ցույց տվեց, որ պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության եւ հայաֆոբիայի քաղաքականություն, ինչի մասին բազմիցս խոսել է հայկական կողմը»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին սահմանային միջադեպին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ունիսի 4-ի գիշերն ադրբեջանական զինուժը հարձակում է կատարել Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Կարմիր բլուր» սահմանային հենակետի եւ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղի սահմանային «Ազատավան» հենակետի վրա: Կան զոհեր եւ վիարվորներ: Լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանցիները գրոհներ են ձեռնարկել նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանային այլ դիրքերի վրա, սակայն՝ ապարդյուն:

Ադրբեջանական պահվածքի ամենավառ ապացույցը Էդուարդ Շարմազանովը համարում է այն, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա, որը, մեր զրուցակցի համոզմամբ՝ պլանավորված է եղել ամենաբարձր մակարդակով: «Ադրբեջանն իր այդ քայլով եւս մեկ անգամ դեմ է հանդես գալիս ոչ միայն բանակցությունների խաղաղ կարգավորմանը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում համանախագահող երկրների առաջարկների, ինչպես նաեւ համանախագահող երկրների նկատմամբ: Այս իմաստով, կարծում եմ, որ համանախագահող երկրները եւ միջազգային հանրությունը պետք է հստակ եւ ադեկվատ պատասխան հայտարարություն հնչեցնեն Ադրբեջանի ոչ կառուցողական, ռազմական գործողությունների առնչությամբ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ վստահ լինելով, որ հայկական կողմը համարժեք պատասխան կտա, որովհետեւ ադրբեջանական կողմը պետք է լավ գիտակցի, որ նման բաները չեն կարող անպատասխան անցնել: Նա նաեւ հավելեց. «Քանի դեռ հանցագործությունները չեն պատժվել՝ դրանք նոր հանցագործություններ են ծնում: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի նման լկտի պատվածքն է՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930