Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. ԲՀԿ-ն չուզեց ՕԵԿ-ի պես վարկաբեկվել (Տեսանյութ)

Հունիս 04,2012 18:10

«Եթե ԲՀԿ-ն մտներ կոալիցիա` ինքը կվարկաբեկվեր, ինչպես որ ժամանակին ՕԵԿ-ը վարկաբեկվեց»: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:Մեր այն դիտարկմանն` արդյոք ԲՀԿ-ն չի՞ վարկաբեկվում, երբ նրա անունը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, պարոն Բոզոյանը մի երկարաշունչ պատասխան տվեց. «…Մարդը, որ չի ուզում մեռնի, կամ չվարկաբեկվի, առաջին հերթին իր համար չի ուզում, հիմա թե կողքից ի՞նչ են ասում, դա երկրորդական է իր համար: Այսինքն կարող է Քոչարյանն էլ չուզենար, որ ինքը մտներ ԲՀԿ, կարող է Դաշնակցությունն էլ չուզենար…»:

Մեր այն հարցին էլ`հաշվի առնելով, որ ԲՀԿ նախարարական պորտֆելները բաժին կհասնեն ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, արդյոք դրանից կառավարման որակը կփոխվի՞, պարոն Բոզոյանն ասաց. «Կառավարման որակը չպետք է գնահատել այս կամ այն նախարարի գործունեությամբ, որովհետեւ եթե դու կառավարման ընդհանուր կոնցեպցիան չես փոխում, ցանկացած լավ նախարար կամ վարչության պետ էլ որ գա, միեւնույն է, իր լավ աշխատանքը չի կարող արտահայտել: Եւ ճիշտ հակառակը…Հայաստանն անցումային փուլում որեւէ լուրջ կոնցեպցիա կամ լուրջ մոտեցում չունի, այսինքն` տարերային պրոցեսում է: Հասարակության համար անորոշություն է` թե ինչո՞վ է զբաղված կառավարությունը»:

Կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն էլ վստահեցրեց, որ կառավարման որակը ԲՀԿ-ի` կառավարությունից բացակայելու դեպքում չի փոխվի: Իսկ վարչապետի փոխվելու դեպքո՞ւմ էլ կառավարման որակը փոփոխության չի ենթարկվի, մեր հարցին՝ մասնագետը կրկին բացասական պատասխան տվեց, ավելացնելով` «Երբ կգան նոր մարդիկ, նոր ուժեր եւ կդրվի նոր նպատակներ, այս ձեւավորված քաղաքական դաշտից դուրս, փոփոխություն կլինի: Հին մտածելակերպ ունեցող մարդկանցից մի սպասեք որակապես նոր մոտեցում: Խոսքը արժեհամակարգի, բարոյական դիմագծերի ու գաղափարների մասին է»:

Այսինքն` պետք է կամ նախագահը հրաժարակա՞ն տա` կառավարության հետ մեկտեղ, կամ էլ` հեղափոխությո՞ւն լինի, Aravot.am-ի այս հարցին էլ պարոն Մեսրոբյանը պատասխանեց. «Ես վերջին 2 տարում ուսումնասիրել եմ աշխարհի 11 պետությունների վերջին տասնամյակում եղած թռիչքային զարգացումները: Դրանք տարբեր եղանակներով են եղել` կան եղանակներ, որ պետության առաջին դեմքը սկսել է միանգամից ուղղակի կոշտ քաղաքական կամք արտահայտել, կան դեպքեր, որ եկել են մարդիկ արտասահմանից ու սկսել կառավարել: Կա դեպք, որ ներքեւից ստեղծվել է մի ալտերնատիվ ուժ եւ վերցրել իշխանությունը: Ո՞նց է լինելու Հայաստանում, չեմ կարող ասել, Նոստրադամուսը չեմ: Բոլորս վերջնականապես պետք է այս քաղաքական դաշտին հանգիստ թողնենք: Նրանց ես անվանել եմ կառավարման արդյունքների իմաստով անհաջողակների ակումբ` այս 20 տարվա ընթացքում»:

Հարցին էլ ՀԱԿ-ի ի հայտ գալն ու հանրահավաքներին մեծ թվով մարդկանց մասնակցությունը ձեր թվարկած ալտերնատիվ դեպքերը չե՞ն, մասնագետը պատասխանեց. «Մարդիկ ուզում են ինչ-որ բանի հավատալ, անգամ իրենց, այն ինչ տեսնում էին, պետք է թվար, որ վաղվա լուսավոր ապագան է: Դա ոչ միայն ինքնախաբեություն էր, մարդ արարածը չի կարող միշտ ճնշված լինել, որ վա°տ ա, վա°տ ա, վա°տ ա, նրանց, թեկուզ արհեստական, հույս եւ լույս էր պետք, ստացան այդ ընթացքում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930