Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան

Հունիս 04,2012 18:01

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զորամիավորումների կողմից շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող և կան վիրավորներ:

Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պահանջում ենք միջազգային հանրությունից համարժեք գնահատական տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ հանդիսացող Ադրբեջանի ագրեսիվ և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող քայլերին:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից ակնկալում ենք համապատասխան գործողությունների ձեռնարկում, շփման գծում զգոնության բարձրացում՝ նման դեպքերը բացառելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին: Մենք կիսում ենք այդ ընտանիքների վիշտը և հայտնում մեր զորակցությունը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930