Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրապետությունում» «աչք» ունեն Տարոն Մարգարյանի աթոռին

Հունիս 04,2012 17:57

«Եթե իշխանությունն այդ մանդատների հետ միասին նաեւ քաղաքապետի պաշտոնն առաջարկի՝ կարող է: Մնացած բոլոր դեպքերում՝ ոչ»,- այսպես կեսկատակ արձագանքեց Aravot.am-ի հարցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը՝ կուսակցությունում քննարկում եղե՞լ է, պատրաստվո՞ւմ եք վերցնել Երեւանի ավագանիում մանդատները եւ մասնակցել նիստերին:

Խնդիրն այն է, որ  երբ Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք հրաժարվեցին ավագանու անդամի մանդատներից, այդ մանդատները անցան «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր ՀԱԿ-ից հեռացել են:

Կոնգրեսում, սակայն, նույնպես չի քննարկվել թե, ի վերջո, վերցնում ե՞ն Երեւանի ավագանու մանդատները եւ մասնակցո՞ւմ են ավագանու նիստերին, թե՞ ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930