Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծերի համար» բացված ցուցահանդեսը «խփել» է սեքս-շոփերի գործին

Հունիս 04,2012 17:40

 

Մոսկվայում բացվել է «մեծերի համար» նախատեսված «X’show-2012» ամենամյա էրոտիկ ցուցահանդեսը: Կազմակերպիչներին ապշեցրել է այս տարվա այցելուների քանակը, քանի որ էրոտիկ ցուցահանդեսը հետաքրքրել է ոչ միայն հասարակ քաղաքացիներին, նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, հայտնի դեմքերին:

Հատկապես ցուցահանդեսի բացման առաջին օրը՝ մայիսի 29-ին, կազմակերպիչները ստիպված են եղել մի քանի ժամով երկարացնել ցուցահանդեսի համար նախատեսված ժամանակը:

«X’show-2012» -ի շրջանակներում անցկացվել են նաեւ վարպետության դասընթացներ, ցուցադրվել են փոքրիկ բեմադրություններ, պարեր, մերսման տեսակներ, ինչպես նաեւ այցելուները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել սեքսոլոգներին, սեքսապաթոլոգներին: Այդ ամենից բացի՝ հյուրերին զվարճացրել են նաեւ սեքսուալ հանդերձանքով, մերկ եւ կիսամերկ մոդելները:

Կազմակերպիչները նշել են, որ ցուցահանդեսը «խփել է» սեքս-շոփերի աշխատանքին, քանի որ, ցուցահանդեսի օրերին մարդիկ գերադասել են իրենց հետաքրքրող սեքս-պարագաներն ընտրել «X’show-2012» -ի շրջանակներում առաջարկվող ապրանքներից:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930