Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն անհանգստացած է, սակայն Ադրբեջանի գործողություններին գնահատական չի տալիս

Հունիս 04,2012 17:26

Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհանգստացած է Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող իրավիճակով:

 

Այս մասին այսօր Մեդիամաքսի-ն ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Այսօրվա դրությամբ մենք, ցավոք, ավելացնելու ոչինչ չունենք: Որքան ինձ հայտնի է,  հայկական կողմը դեռեւս ՀԱՊԿ-ին չի դիմել», – ասել է Վլադիմիր Զայնետդինովը:

Պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին, թե կարելի է արդյո՞ք Ադրբեջանի այսօրվա դիվերսիան որակել որպես ՀԱՊԿ անդամ-պետության դեմ ծավալած ագրեսիա, կազմակերպության մամուլի քարտուղարն ասել է, որ «նման հարցերը Հավաքական անվտանգության Խորհրդի իրավասության ներքո են գտնվում».

Հունիսի 4-ի լուսադեմին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում տեղի ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվել են 3 հայ զինծառայողներ, կան վիրավորներ:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930