Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն ապաքինվել են

Հունիս 04,2012 17:13

 Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստները ուսումնամարզական հավաքներին ներկայանում են տարբեր մարզավիճակով: Ոմանք հոգնած են լինում լարված մրցաշրջանից հետո, մյուսների մոտ խաղային պրակտիկայի պակաս է նկատվում, մյուսներին էլ զգալ են տալիս մանր-մունր վնասվածքները: Սակայն Վարդան Մինասյանն արդեն կողմնորոշվել է Ղազախստանի հետ ընկերական հանդիպման կազմն ընտրելու հարցում` բացառությամբ պաշտպանական գծի մեկ օղակի:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողներին տեղեկացրեց, որ Ռոման Բերեզովսկու մոտ ամեն բան նորմալ է, որ նրան անգամ ոչ թե վիրահատել, այլ վիրահատական թեթեւ միջամտություն են կատարել եւ որ նա մի քանի օրից շարք կվերադառնա: Ղազախստանի հետ խաղում դարպասին կկանգնի Գեւորգ Կասպարովը, իսկ որպես փոխարինող «Գանձասարից» հրավիրվել է Գեւորգ Պրազյանը: Արազ Օզբիլիսն էլ վնասվածքից ապաքինվել է եւ մարզումները վերսկսել: Սակայն Վարդան Մինասյանի համոզմամբ, նրա` խաղադաշտ վերադառնալու ժամանակն արագացնել չարժի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930