Խորհրդարանական ընտրություններից առաջ լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ-ն մտադիր էր իր համամասնական ցուցակում ներառել նաեւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանին: Հետագայում պարզ դարձավ, որ քաղաքագետի անունը բացակայում է ԲՀԿ ցուցակից: Այսօր Երվանդ Բոզոյանը Aravot.am-ին պարզաբանեց`ի վերջո նման առաջարկ եղե՞լ է ԲՀԿ-ի կողմից, թե՞ ոչ: Քաղաքագետը նման լուրերը բացատրեց նրանով, որ ինքը շատ ընկերներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, իսկ ինքը պաշտոնական առաջարկ չի ստացել:
Հարցին՝ բայց կուզեի՞ք ընդգրկվել ԲՀԿ ցուցակում, պարոն Բոզոյանը պատասխանեց. «Այդ մասին չեմ մտածել. պաշտոնական առաջարկ էլ չեմ ունեցել, որ քննարկեմ: Չի եղել նման բան, որ ես մտածեի: Ես ավելի շատ մտածում եմ քաղաքական պրոցեսների մասին, իսկ Հայաստանում ռեալ փոփոխություններ կարող են լինել նախագահական ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններով մեծ փոփոխություն չի սպասվում, ինքը ոնց որ թե ժուռնալի պես բան լինի կինոյից առաջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև