Այսօր առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի ունեցած գնդակոծումը, որի արդյունքում 3 զինծառայող զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր «Հայելի» ակումբում բնութագրեց որպես ադրբեջանական շանտաժ` ԱՄՆ պետքարտուղարի` տարածաշրջան այցին ընդառաջ. «Ընդհանրապես բոլոր կարեւոր միջոցառումներից առաջ կամ հետո ադրբեջանցիները անընդհատ այսպիսի կոշտ, ռադիկալ քայլերի են դիմում: Նրանք ուզում են անընդհատ ցույց տալ, որ այն «ստատուս քվոն», որ կա տարածաշրջանում՝ իրենց շահավետ չէ: Իրենք ուզում են ցույց տալ կամ շանտաժել, որ եթե այս «ստատուս քվոն» չփոխվի, ապա իբր թե ադրբեջանական ժողովուրդը բուռն ցանկություն ունի պատերազմելու, Ալիեւը, որպես պրոգրեսիվ գործիչ, փորձում է զսպել իր ժողովրդի ցանկությունը: Եվ այդ պրոցեսը, անընդհատ կեղտոտ տեխնոլոգիաներին գնալով` կրակելով, մարդկային զոհեր տալով, նրանք փորձում են շանտաժի ենթարկել միջազգային միջնորդներին, միջազգային խաղացողներին` որ իմացեք` այս «ստատուս քվոյին» Ադրբեջանը համաձայն չէ, կամ էլ` կատեգորիկ մերժում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև