Այսօրվա ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին, թե մարզչական շտաբում կոնկրետ ի՞նչ է անում Ռայմոնդ Վերհեյնը, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց, որ հոլանդացի մասնագետն առայժմ դիտորդի դերում է եւ որ այս երկու ընկերական հանդիպումներից հետո նա արդեն խորհրդատվություններ ու առաջարկներ կներկայացնի, որոնք կընդունվեն` հաշվի առնելով մեր առանձնահատկություններն ու մենթալիտետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ