Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «կաշառքի վրա» բռնեցին հենց Վովա Գասպարյանի մտերիմ ընկերոջը

Հունիս 04,2012 16:13

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտերիմ ընկերոջը` Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին՝ վարորդական իրավունքի վկայական տալու դիմաց 150 հազար դրամ կաշառք վերցնելու համար: Արսեն Կյուրեղյանը ՃՈ էր տեղափոխվել Ռազմական ոստիկանությունից` Վովա Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո եւ կատարվածը ոստիկանապետի համար էլ մեծ անակնկալ է եղել:

Այս միջադեպի առնչությամբ Aravot.am-ի` իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները մի քանի ուշագրավ վերլուծություն ներկայացրին` պարզաբանելով, թե ինչու հենց ընտրություններից հետո պարոն Գասպարյանի հետ այդպես վարվեցին:
Ըստ որոշ լուրերի, տեղի ունեցածն ավելի շուտ քաղաքական ենթատեքստ ունի եւ նպատակ է հետապնդել կոտրելու «ոստիկանապետի` անփոխարինելի լինելու» կեցվածքը:

Մեկ այլ տարբերակն էլ այն էր, որ Ճանապարհային ոստիկանությունը, որը, թեեւ ոստիկանության կազմում է եղել, բայց իր շուրջը ստեղծած ֆենոմենով, երկար տարիներ, միշտ էլ դիտարկվել է, որպես առանձին կառույց, «դրսից» եկած մարդուն չի ներել եւ հարմար պահն օգտագործելով` վրեժ է լուծել:

Թերեւս հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված էր միջադեպի օրը` կեսօրին, ոստիկանապետի արտահերթ նիստ հրավիրելը եւ Ճանապարհային ոստիկաններին աշխատանքից ազատելով սպառնալը: Ոստիկանապետն անգամ չի բացառել, որ Ճանապարհային ոստիկանության պետը կփոխվի` այդկերպ վրեժ լուծելով իր ընկերոջ համար:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930