Թիմի 11 անդամները կմեկնեն Փարիզ և Վարշավա` ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի բացման խաղին
Այսօր Orange-ը դեպի Փարիզ և ապա Լեհաստանի մայրաքաղաք` ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի բացման խաղը ճանապարհեց «Orange Ֆուտբոլասերների Գավաթ» համաեվրոպական մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրած հայկական «The Campiones » թիմին:
«Orange Ֆուտբոլասերների Գավաթ» առցանց մրցույթը մեկնարկել էր մոտ երկու ամիս առաջ Orange-ի ներկայության 11 եվրոպական երկրներում: Այն հնարավորություն տվեց ողջ Եվրոպայի ֆուտբոլասեր հանրությանը` սովորական ֆուտբոլասերներից մինչև մոլի երկրպագուներ, գրանցվել կայքում և առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով, ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով մասնակցել կայքի շրջանակներում անկացվող խաղ-մրցույթներին և ստանալ մրցանակներ, այդ թվում` EURO 2012TM-ի շրջանակներում Orange-ի կողմից առաջարկվող ապրանքներ, հեռախոսներ և սմարթֆոններ, ինչպես նաև ճամփորդություններ առաջնության առաջին և եզրափակիչ խաղերին:
Կարդացեք նաև
Խաղին ընդհանուր թվով մասնակցել է 11 968 թիմ, որոնցից 1 212-ը` Հայաստանից: Հայաստանցի մասնակիցներն առանձնացան իրենց խանդավառությամբ և նպատակասլացությամբ, ինչն ի վերջո նշանավորվեց հայկական թիմերից մեկի` «The Campiones»-ի հաղթանակով, որը զբաղեցրել է երկրորդ տեղը և երկու օրից ամբողջ թիմով` 11 հոգի, կմեկնի Փարիզ որպես պատվավոր հյուր, իսկ այնուհետև` Վարշավա, որտեղ կմասնակցի առաջնության բացման խաղին: Առաջին տեղը զբաղեցրած ռումինական թիմը կմասնակցի Կիևում կայանալիք եզրափակիչ խաղին:
«EURO 2012tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է տարվա իրադարձությունը, և պաշտոնական ծրագրային հավելվածի ու բազմաթիվ մրցարշավերի միջոցով մենք աջակցում ենք բոլոր ֆուտբոլասերների սպորտային խանդավառությանը: Հպարտ ենք հայաստանյան թիմի համար, որի հաղթանակով հպարտանում է նաև մեր ընկերությունը: Ինչպես հիշում եք, բազմաթիվ այլ բաժանորդներ են ստացել և դեռ պիտի ստանան տոմսեր Orange-ից տարբեր խաղերի համար, սակայն կարծում եմ, որ հատկապես այս թիմին սպասում է իսկապես անմոռանալի ֆուտբոլային արկած» ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
R