«Քաղաքական գործունեությունն ու գործարարությունը սկզբունքորեն անհամատեղելի են, բայց այս երեւույթը ունի 20- ամյա կենսագրություն, եւ այն միանգամից արմատախիլ անել այդքան էլ հեշտ չէ: Ավելին՝ երբ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը այս մասին հռչակեց, որեւէ կուսակցություն այն չպաշտպանեց, որեւէ կուսակցություն չփորձեց՝ այո, մենք էլ կմիանայինք այդ թեզին: Արդյունքում՝ ստացվեց այսպիսի տպավորություն՝ ինչքան լավ է, Հանրապետական կուսակցությունը իր շարքերից գործարարներին դուրս կմղի, բայց մենք հաճույքով նրանց կընդգրկենք մեր շարքերը, դրանով ստանալով նաեւ որոշ ֆինանսական հավելյալ հնարավորություններ: Ցավոք սրտի, այս երեւույթներն էլ նկատելի էին: Այդ էր պատճառը, որ այդ ուղղությամբ շատ կտրուկ քայլեր չարվեցին»,- Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն ստո՞ւմ էր, երբ հայտարարեց, որ գործարար պատգամավորներին ԱԺ չեն պատրաստվում տանել, պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Փակ շուկայում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործարարական գործողությունների մասին էլ նրա կուսակիցն ասաց, որ ՀՀԿ-ն հաստատ դիտորդի կարգավիճակից չի նայի խնդրին. «Քաղաքապետն այդ կապակցությամբ հայտարարություն արեց, որ այդ ուղղությամբ ոչ մի թույլտվություն չի տվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև