Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ալիք Վանաձորում. Վարորդները երթեւեկության նոր կանոններից բխած տուգանքների չափերը աբսուրդ են համարում

Հունիս 04,2012 15:58

Հունիսի 2-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը դժգոհության ալիք է բարձրացրել վանաձորցի անհատ տաքսիստների շրջանում:

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքների փոփոխությունները վարորդները աբսուրդ են համարում:

Այս մտահոգություններով էլ այսօր առավոտյան 100-ից ավելի վարորդ Վանաձորի կենտրոնական հրապարակում իր բողոքն էր արտահայտում:

«Աբսուրդ թվեր են, որը մենք ի վիճակի չենք վճարելու, եթե ի վիճակի լինեինք, տաքսի չէինք քշի»,-ասում է վարորդներից մեկը:

Նրանք, սակայն, պնդում են, որ իրենք ոչ թե հրաժարվում են օրենքը կատարելուց, այլ ընդամենը տուգանքների գների բարձրացմանը ի վիճակի չեն դիմակայելու:

«Մենք ոչ թե հրաժարվում ենք, այլ ի վիճակի չենք նման թվեր վճարել»,-ասում է տաքսու վարորդներից մեկը` ցույց տալով երկու ժամ սպասելուց հետո աշխատած միակ 500 դրամանոցը:

«Երկու ժամ ապասել եմ, որ սա աշխատեմ, հիմա սրանով ընտանիք պահեմ, ավտոյի հարցե՞րը լուծեմ, թե՞ պետության»,- տարակուսանքով հարցնում է նա:

Օրենքի փոփոխությամբ, օրինակ, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու համար այժմ վարորդը կտուգանվի 20.000 դրամով, նախկինում նման տուգանք չկար: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու համար էլ վարորդը կտուգանվի 200. 000 դրամով:

Եթե օրենքում փոփոխություններ չմտցվեն, ապա վանաձորցի վարորդներից շատերը այլ ելք չեն ունենա, քան երկրից հեռանալն է:

«Կգնանք բախտ որոնելու, հո էստեղ սոված չենք ապրելու»,-ասում են նրանք:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930