ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ասուլիսում իր ուրախությունը հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը նոր խորհրդարանում է, որ ավելի լավ քննարկումներ են սպասվում եւ այլն: Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը մի քաղաքական ուժի հետ, որը ողջ քարոզարշավի ընթացքում քննադատում էր, Ձեր կուսակցության առաջնորդին Անգլիայի թագուհու դուստր էր ասում, ասում էր կոշիկով խփեք ու նման բաներ: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ խորհրդարանի պատերը, այդ ամբիոնը թելադրում են որոշակի պահվածք: Կարծում եմ` շատ սպառիչ պատասխանեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ