Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. ԲՀԿ-ն ընդդիմություն բառից «դիսկոմֆորտ է» զգում (Տեսանյութ)

Հունիս 04,2012 15:54

«Հայաստանում քաղաքական դաշտը կուսակցական իմաստով դեռ չի ձեւավորվել եւ կուսակցությունները շատ պայմանական սահմաններ ունեն իրար նկատմամբ: Որպես կանոն, այդ սահմանը բնութագրվում է կամ կուսակցության առաջին դեմքով, կամ ընթացիկ կոնյուկտուրային շահերով: Ոչ մի ծրագրային, նպատակային, աշխարհայացքային, հայեցակարգային բան չկա, որ ասեն` ես այս կուսակցությունում եմ, հետեւապես դավանում եմ… ու մի շարք լուրջ կետեր թվարկեն»,-Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Անդրադառնալով  ներքաղաքական իրավիճակին՝ պարոն Մեսրոբյանն ասաց. «Շատ ուրախ լուր ունեմ, ոչ մի սպասելիքներ մի ունեցեք, քանի որ 17-18 տարի սպասելիքներով ենք շարժվում առաջ: Ավելին ասեմ` այս խորհրդարանը ընդհանրապես ոչ մի նոր որակական հատկանիշ, դրական իմաստով, չունի ի տարբերություն նախորդ խորհրդարանի: Գործադիրն էլ մոտավորապես նույնը կլինի, որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ ընտրական փուլում»: Մասնագետի ներկայացմամբ` այս ընտրական փուլում շատ բնական պրոցես է ընթանում` առեւտուր, որտեղ յուրաքանչյուր ուժ փորձում է իր գինը բարձրացնել տարբեր էմուլյացիոն պրոցեսներով. մի դաշինքից դուրս են գալիս, մտնում` մեկ այլ դաշինք:

Նույն կարծիքը հայտնեց նաեւ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելու եւ որպես այլընտրանքային ուժ իրեն ներկայացնելու վերաբերյալ էլ Հարություն Մեսրոբյանն ասաց.«Իրականության մեջ ամենառեալ այլընտրանքային ճանապարհը, ըստ իս, ցույց  է տալիս «Սարդարապատը»: Հիշեք  2008 թվականը, երբ կոալիցիա ստեղծվեց նախագահական ընտրություններից հետո, սպասեք էլի, ինչո՞ւ եք շտապում»:

Իսկ պարոն Բոզոյանի խոսքերով էլ` քանի որ ԲՀԿ-ն նոր է դուրս եկել իշխանությունից, նրա համար «դիսկոմֆորտ» է ընդդիմություն բառն արտաբերել. «Դիսկոմֆորտ է զգում, որ միանգամից ռադիկալ կարգախոսներով հանդես գա, դրա համար` միջանկյալ կարգախոսներով է հանդես գալիս: Դա բնական է, եթե հիշենք,  1999 թվականից հետո Ստեփան Դեմիրճյանին ասում էին` դուք ընդդիմություն եք, ասում էր` ես ընդդիմություն բառը չեմ սիրում, որովհետեւ նա երկար ժամանակ ապրելով պապայի հովանու տակ,  իսկ պապան միշտ էլ եղել է իշխանության կողքը…իրա համար էլ ընդդիմություն բառը «դիսկոմֆորտ» է եղել: Հետո կամաց-կամաց ընտելացավ»:

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանում զուտ ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չէ. «Մայիսի 6-ի ընտրությունները ցույց տվեցին ,որ իրական այլընտրանքը պետք է ձեւավորվի այնպիսի բեւեռի մոտ, որոնք պետք է հաշվի առնեն, որ ըստ էության, մաքուր թղթային ընտրություններով հնարավոր չէ Հայաստանում իշխանություն փոխել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930