Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «ՕԵԿ պատգամավորը սխալ է թույլ տվել» (Տեսանյութ)

Հունիս 04,2012 15:33

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում իրենց կոալիցիոն գործընկերոջ` ՕԵԿ պատգամավորի այն հայտարարությանը, որ այս ընտրություններին առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերն ընտրակաշառք են բաժանել: Նման տեսակետ հայտնել էր Իշխան Խաչատրյանը: Պարոն Մինասյանի խոսքերով` «Ես կարծում եմ, որ Ձեր կողմից նշած պատգամավորը սխալ է թույլ տվել, մեկնաբանության համար կարծում եմ` պետք է իրեն դիմեք»:

Մեր դիտարկմանը, որ տիկին Բիշարյանն էլ հաստատեց այդ խոսքերը` պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նաեւ տիկին Բիշարյանին պետք է դիմեք: Կարծում եմ, որ անցած ընտրությունները եղել են իսկապես չափազանց ավելի լավը` նախորդ բոլոր ընտրությունների նկատմամբ, եւ այդ տեսակետից միայն իմ գնահատականը չի դա: Դա գնահատականն է նաեւ միջազգային դիտորդների եւ դա գնահատականն է նաեւ մեր հասարակության»: Մենք փորձեցինք ճշտել` միջազգային դիտորդների գնահատականը ավելի լա՞վն է եղել, որովհետեւ ԵԽԽՎ վերջին զեկույցում կոշտ քննադատություն կար` պարոն Միասյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, միանշանակ: Եթե դուք համեմատեք նախորդ զեկույցների հետ, կտեսնեք, որ անհամեմատ ավելի լավն է, անհամեմատ»:

Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են Ձեր գործընկերները այն ոչ օբյեկտիվ գնահատում` պարոն Մինասյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրն ունի իր տեսակետի իրավունք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930