Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները պետք է հուսան, որ Բաքուն չի դիմի արկածախնդրության՝ նեղություն պատճառելով Հայաստանին և վտանգելով Ադրբեջանը»

Հունիս 04,2012 14:58
Օրերս մամուլում շրջանառվեց մի տեղեկություն, թե իբր Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի արդեն այս տարվա ամռանը` որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո: Նման լուրը չվրիպեց և չէր էլ կարող վրիպել Ադրբեջանի գերլարված և ծայրահեղացված ուշադրությունից, կապված ՀՀ և ԼՂՀ տարածքում կատարվող իրադարձությունների հետ: Գաղտնիք չէ, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը մի քիչ հիվանդագին է ընդունվում պաշտոնական Բաքվի կողմից և մշտապես ուղղորդվում է բազմատեսակ սպառնալիքներով: Ամեն անգամ, երբ հայկական մամուլն անդրադառնում է օդանավակայանի աշխատանքների ընթացքին և մոտալուտ բացմանը, ամբողջ Ադրբեջանը գիտակցաբար, թե արդեն բնազդորեն սկսում է մեզ սպառնալ և ընկնել ջղաձգումների մեջ: Այս անգամ էլ բացառություն չեղավ:

Սկզբում Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը հերթական անգամ «դասախոսություն կարդաց» օդային տարածքի խախտման մասին, հետո հերթը հասավ «վերլուծաբանքաղաքագետռազմական փորձագետների» շարանին, որոնք, ինչպես և սպասելի էր, սկսեցին կասկածի տակ առնել բացման իսկության հարցըքննադատել բացումը, և, իհարկե, սպառնալ, որ կոչնչացնեն մեր ինքնաթիռները: Ինքնաթիռների ոչնչացման իրավունքից սովորաբար խոսում են «ռազմական փորձագետները» և այդ ոլորտին մոտ կանգնած անձիք: Այս անգամ այդ շարքին միացան նաև Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան, անանուն սպաները:

Հիմնական փաստարկը, որ առաջ է քաշվում, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի թերևս առաջին հոդվածն է. «յուրաքանչյուր պետություն լիարժեք եւ բացառիկ ինքնիշխանություն ունի իր տարածքի վերևում uփռվող oդային տարածության վրա»: Ինչ խոսք, չի կարելի հերքել այն փաստը, որ տվյալ փաստաթուղթը իր մեջ ներառում է նաև այնպիսի հոդվածներ, որոնք նախատեսում են երկրների միջև համաձայնեցում օդային տարածքների օգտագործման համար,  սակայն, ամենայն պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ չկա որևիցէ կետ կամ հոդված, թե՛ այդ կոնվենցիայում, թե՛ մեկ ուրիշ միջազգային կոնվենցիայում, որը թույլ է տալիս ոչնչացնել քաղաքացիական օդանավեր: Սա խնդրի զուտ իրավական մասը, իսկ հիմա մի փոքր ստեղծված իրավիճակի մասին:

Ադրբեջանցիները կարծես երբեմն մոռանում են, որ այսօր De Facto գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ներկայումս ընթանում են բանակցություններ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, և առնվազն հայկական կողմը հարգանքով է վերաբերվում այդ գործընթացին: Այսօր ստեղծված իրավիճակը բավականին հետաքրքիր և ուշագրավ է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության գերխնդիրն այսօր եղած de Facto կարգավիճակը համակցել de Jure, իսկ Ադրբեջանինը թերևս հակառակ պատկերն է, իհարկե, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին արդեն գրեթե 20 տարի է ինչ վստահված է լուծել տվյալ հակամարտությունը, փաստացի չի ճանաչում ոչ՛ ԼՂՀ անկախությունը, ոչ՛  Ադրբեջանի այն տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է ԼՂՀն մեկ պարզ պատճառով, որ ընթանում են բանակցություններ, որպեսզի վերոնշյալ հարցերը ստանան իրենց վերջնական և հստակ պատասխանները, և ամեն ինչ իր տեղն ընկնի:

Հենց այս հանգամանքի առումով էր, որը քիչ առաջ նշվեց, որ առնվազն Հայաստանը հարգում է ԵԱՀԿ Մինսկի աշխատանքները, հակառակ դեպքում ՀՀն վաղուց արդեն ճանաչած կլիներ ԼՂՀ անկախությունը և հարկ եղած դեպքում պարտադրած նաև Ադրբեջանին: Ճիշտ է հիմա 1994թ.-ը չէ, երբ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայր Հեյդար Ալիևը պարզապես աղերսում էր հրադադար` քաջ գիտակցելով, որ երկիրը ձեռքից գնում էր: Հիմա  հասկանալի պատճառներով պատերազմն ավելի ավերիչ կլինի երկու կողմերի համար, երկու կողմն էլ մեծ դժվարությունների առջև կկանգնեն, սակայն հայ ազգը ընդամենը վերջերս արդեն ապացուցել է, որ կարող է պաշտպանել իր տունը ցանկացած տեսակի և ցանկացած վայրից ներթափանված թշնամուց, լինի ԱՖղանստանի, Կովկասի, թե՛ Պակիստանի զինված ահաբեկիչների որջից, թե՛ աշխարհի ցանկացած վայրից:

Պատերազմը ցանկացած պարագայում էլ լավ չէ, և միշտ էլ պետք է փորձել խնդիրները լուծել քաղաքակիրթ մեթոդներով` պատրաստ լինելով ցանկացած սցենարի: Այս տրամաբանությամբ էլ հայությունն այսօր առաջ է գնում, և ակնկալում նմանատիպ կառուցողական դիրքորոշում նաև մնացյալ պրոբլեմատիկ հարևաններից: Ի վերջո, ադրբեջանցիները պարզապես պետք է հուսան, որ պաշտոնական Բաքուն չի դիմի արկածախնդրության՝ նեղություն պատճառելով Հայաստանին և վտանգելով Ադրբեջանը:   

 

Էրիկ Երիցյան 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930