«Երկրի կայունությունը կարող է իրականացնել միայն լուրջ, պատասխանատու քաղաքական ուժը, ամբոխահաճո հայտարարություններ եւ ներկայացնել չարդարացված կոսմոպոլիտ ծրագրեր, չեմ կարծում, որ արդարացված են: Ժողովուրդը առավել մտածում ու գնահատում է կայունություն ու խաղաղություն ապահովող պատասխանատու ուժին՝ քան արդեն գիտակցում է, որ կան ուժեր , որոնք ընդամենը ամբոխահաճո հայտարարություններով ուզում են գրավել ժողովրդի սիրտն ու հոգին»,- Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ տնտեսական քաղաքականության հետ հասարակությունը հույսեր կապու՞մ է՝ պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ՀԱԿ ներկայացուցիչները խոստանում են, որ աշնանը օրենսդրական շատ նախաձեռնություններ են մնալու կառավարության կոկորդում, պարոն Մինասյանը նկատեց. «Եթե բան ունեք ասելու, սիրելի բարեկամներ, եւ եթե այդ բանը մեր պետականությանը պետք է, իսկ ո՞վ ասաց, որ լավ բանին դեմ պետք է ասենք, ինչու՞ կոկորդում մնալ: Եթե երդում եք տվել, երդմանը հավատարիմ մնացեք: Եկեք հանունի համար աշխատենք եւ ոչ թե քանդելու կամ քարկոծելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև