Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետը՝ նախկին եւ ներկա ոստիկանապետերի մասին

Հունիս 04,2012 13:52

«Մենք ակտիվ համագործակցել ենք նախկին ոստիկանապետի հետ, որը մեր պահանջով ոստիկանությունում բացեց սոցիալական բաժին, իսկ մինչ այդ՝ չկար, եւ եթե որեւէ ոստիկան առողջական խնդիր էր ունենում ու դիմում իրավական վարչությանը, որ միջամտեն՝ գոնե 10 000 դրամ տան գնա բուժման, իրավական բաժինը մերժում էր, ասելով, որ բյուջե չունեն, չեն կարող օգնել»,- ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը՝ խոսելով նախկին եւ ներկա ոստիկանապետերի մասին:

Սարգսյանի ձեւակերպմամբ՝ նախկին ոստիկանապետը ակտիվ համագործակցում էր ոստիկան վետերանների հետ. «Այսօր ակնկալում ենք, որ նոր ոստիկանապետն էլ կհամագործակցի մեզ հետ եւ խնդիրները մինիմալ կլուծի, բայց, ցավոք, դեռեւս մեր մեջ համագործակցություն չկա: Այսօրվա ոստիկանության ղեկավարները թող մտածեն, որ վաղն էլ իրենք են դառնալու վետերան եւ, որ վետերանին պետք է ուշադրության կենտրոնում ու կիզակետում պահել: Մենք հարգում ենք ոստիկանությանը ու դրա անունն աշխատում ենք բարձր պահել»,- հավելեց Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկան վետերանների առաջնահերթ խնդիրները:

Սարգսյանի ձեւակերպմամբ՝ ոստիկանությունը նախ պետք է բյուջեի քննարկման ժամանակ կարողանա հարց բարձրացնել, ոստիկան վետերաններին գումար հատկացնել, լուծելով նրանց սոցիալական ծառայությունների հետ կապված հարցերն ու ապահովել բնակարաններով: Բացի այդ, Սարգսյանը գտնում է, որ եթե պաշտպանության նախարարությանը տարեկան 3-5 մլրդ է հատկացվում, թող 1-2 մլրդ էլ հատկացնեն ոստիկան վետերաններին: Սարգսյանի խոսքով՝ «Ոստիկանությունում պետք է բոլոր հաստիքային դրույքաչափերը հավասարվեն. Օրինակ՝ քննչական ծառայության լեյտենանտի դրույքաչափը 120-150 հազար դրամ է, իսկ ոստիկանության օպերատիվ աշխատողինը՝ 50 հազար: Եվ եթե թոշակավորման հարց լինի, ապա ոստիկանության քննչական կապիտանը 20 տարին լրանալով՝ կստանա 250 հազար դրամ կենսաթոշակ, իսկ քրեական հետախուզության գնդապետը կենսաթոշակի անցնելով, իր 35-40 տարվա փորձով, կստանա 105 հազար դրամ»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ չի կարող գնահատական տալ ոստիկանության աշխատանքին, եւ, իր կարծիքով՝ դա պետք է անի ժողովուրդը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930