ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին չփոխելու կուսակցության որոշմանն անդրադառնալով՝ այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում, ասուլիսի ժամանակ ասաց, որ հարցը քննարկվել է կուսակցության գործադիր մարմնում, խորհրդում , ու բազմակողմանի քննարկումներից ու վերլուծություններից հետո միաձայն ընտրություն է կատարվել.«Գտնում ենք, որ Տիգրան Սարգսյանը լուրջ մասնագետ է ֆինանսատնտեսական գործունեության եւ որոշակի ծրագրեր է իրականացրել ու իրականացման փուլում է: Այս տարվա համար տնտեսության զարգացման որոշակի հեռանկարներ են նախատեսվում, եւ Տիգրան Սարգսյանը, կառավարության ուժերը մոբիլիզացնելով, հնարավորություն պետք է ստեղծի տնտեսության զարգացման այս չափորոշիչները իրականացնելու համար»:
Aravot.am-ը ծնունդով գյումրեցի պատգամավորին խնդրեց մեկնաբանել ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանի տեղեկությունները, թե վարչապետը հաջողացրել է Շիրակի մարզում արտաքին պարտք վերցրած գումարներից մոտ 1 միլիարդ դոլար մսխել՝ ազգային պարկ և տեխնոպարկ երկու բլեֆ ծրագրերով. «1 միլիարդ դրամ, թե դոլար, էդ ինչ են ասում՝ չգիտեմ, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ծրագիրը կա եւ այն իրականացվելու է… Ես համարում եմ ոչ հիմնավորված մեղադրանքներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ