Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Սարգսյան. «Ոստիկանության բյուջեն միշտ դատարկ է»

Հունիս 04,2012 13:30

ՀՀ ոստիկան վետերանների սոցիալ-տնտեսական վիճակն այսօր այնքան էլ լավ չէ. այս մասին ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը, որի փոխանցմամբ. «Ոստիկան վետերանները գտնվում են սոցիալական ծանր վիճակում: Օրինակ՝ պաշտպանության նախարարության վետերանների համար օրենքով սահմանված կարգով բյուջեից փող է հատկացվում բնակարանաշինության եւ այլ սոցիալական ծառայությունների համար: Պաշտպանության նախարարությունը կարող է գործուղել իր վետերաններին պետպատվերի շրջանակներում բուժվել, նույնիսկ կարգավորել նրանց բնակարանաշինության հարցը, իսկ ոստիկան վետերանների դեպքում այդպես չէ, բյուջեով ոչինչ հատկացված չէ: Ոստիկան վետերաններն այսօր անուշադրության են մատնված եւ եթե փորձ են անում դիմել նախարարություն, որպեսզի իրենց օգնեն, նախարարության իրավական վարչությունը գեղեցիկ ձեւով ասում է, որ դրոշի տակ ծառայել եք երկար տարիներ, այդ համակարգից էլ պահանջեք, այսինքն՝ ոստիկանությունից, որի բյուջեն միշտ դատարկ է», – դժգոհեց Սարգսյանը՝ նշելով, որ հենց այս պատճառներից ելնելով էլ ստեղծելով են հասարակական կազմակերպություն, համագործակցելով միջազգային կառույցների հետ, որպեսզի իրավական եւ բարոյական աջակցություն ցուցաբերեն ոստիկան վետերաններին, միեւնույն ժամանակ բարձրացնելով ոստիկանության դերն ու նշանակությունը միջազգային ոլորտում:

Սարգսյանի փոխանցմամբ՝ 2009 թվականին ՀՀ-ն ցանկություն հայտնեց աջակցել Միջազգային ոստիկանական ասոցիացիային, որը ստեղծվել է 1953 թվականին ՄԱԿ-ի սոցիալ-իրավական հանձնաժողովին կից եւ ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ եւ ունի գործնական հարաբերություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ. «Միջազգային ոստիկանական ասոցիացիային անդամակցում է աշխարհի 63 պետություն: 2011 թվականին Հայաստանին օրինական ճանաչեցին Ռուսաստանին կից Միջազգային ոստիկանական ասոցիացիայի մասնաճուղ: Կան պարտավորություններ եւ խնդիրներ, որ մենք պետք է կատարենք, որպեսզի 2012 սեպտեմբերին Իսրայելում կայանալիք գագաթաժողովին Հայաստանը դառնա լիիրավ անդամ, իսկ մինչ այդ՝ Հայաստանը մասնակցել է Պյատիգորսկ քաղաքում կայանալիք մեծ գագաթաժողովին նախապատրաստող գագաթաժողովի, որի ընթացքում զեկույցով հանդես եկա նաեւ ես, ներկայացնելով մեր կատարած աշխատանքները: Այդտեղ Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահը խոստացավ Հայաստանում ստեղծել ուսումնական հաստատություններ, որոնք կբարձրացնեն ոստիկանության դերն ու նշանակությունը: Հայաստանի լիիրավ անդամակացության դեպքում Միջազգային ոստիկանական ասոցիացիան բացելու է օրենքագիտության եւ կառավարման ինստիտուտ, որը տալիս է եռալեզու միջազգային դիպլոմ՝ ընդունված 63 պետությունների կողմից»:

Սարգսյանը նշեց, որ այսօր իրենց հասարակական կազմակերպությունում գրանցված է 10 000 վետերան ոստիկան, իսկ Միջազգային ոստիկանական ասոցիացիային անդամակցում է 300 վետերան ոստիկան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930