Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես սիրում էի նրան, բայց այդպես էլ վախեցա խոստովանել»

Հունիս 04,2012 13:14

«Ես միշտ ունեցել եմ իմ իդեալը, և երբ որևէ տղա ինձ սիրահարվում էր՝ մերժում էի, դե տղամարդու իմ իդեալին չէր համապատասխանում», – պատմում է Արևիկը: Բայց կյանքը նրա համար անսպասելի անակնկալներ էր պատրաստել: «Մեր համալսարանում կար մի տղա, ում համալսարանի գրեթե բոլոր աղջիկները չէին սիրում, նա շատ հասարակ մարդ էր, չուներ ոչ մեքենա, ոչ թանկարժեք հեռախոս, ոչ էլ բռենդային հագուստներ էր հագնում… միշտ ծաղրում էին նրան՝ առօրյայում գրական խոսելու, և  չափից ավելի կիրթ լինելու համար, դե եթե անկեղծ լինեմ՝ նրա խոսելաոճը ինձ էլ դուր չէր գալիս: Բայց մի օր՝ համալսարանում կազմակերպած միջոցառման ժամանակ առիթ ունեցանք երկար խոսելու, թեև նունիսկ նրա հետ շփվելուց հետո իմ կարծիքը նրա մասին չփոխվեց. միևնույն է, նա ինձ դուր չէր գալիս, և հետո ի՞նչ կմտածեին իմ ընկերուհիները, երբ ինձ նրա հետ խոսելիս տեսնեին», – ասում է Արևիկը: Տղայի անունը Հայկ էր, միայն նրա անունն էր դուր գալիս Արևիկին, դա էլ որովհետև իր հայրիկի անունն էր, ով տարիներ առաջ մահացել էր: Այդ օրը խոսելուն հաջորդեցին պատահական հանդիպումները համալսարանում, երբեմն բարևում, անցնում էին, երբեմն էլ երկարատև զրույցի էին բռնկվում. «Աստիճանաբար ինձ նրա հետ ավելի հետաքրքիր էր դառնում, մենք ամեն ինչից կարող էինք զրուցել, նա շատ խելացի էր, բայց կար մի մեծ արգելք ու վախ՝ ի՞նչ կասեն ընկերուհիներս, միգուցե ինձ վրա՞ էլ կծիծաղեն, – անկեծանում է Արևիկն ու շարունակում,-սկսեցի խուսափել նրանից, չէ՞ որ համալսարանում ես միշտ օրինակելի եմ եղել մյուս աղջիկների համար, ինձ շատ էին սիրում, խորհուրդներ էին հարցնում, չէի հանդուրժի, որ ինձ սկսեին անտեսել, չէ՞ որ ես միշտ բոլորի ուշադրության կենտրոնում եմ եղել»: Մի օր էլ Հայկը որոշում է ֆեյսբուքով ընկերանալու առաջարկ ուղարկել Արևիկին, վերջինս էլ չի կարողանում մերժել: Դրանից հետո առաջին նամակը, որ Հայկն ուղարկում է հետևյալ բովանդակությունն է ունենում՝ «Գիտե՞ս ընկերանալու իմ առաջարկը միայն վիրտուալ կյանքին չի վերաբերում, այն ավելի քան լուրջ ու ռեալ առաջարկ է»: «Ես հասկացա մի բան, որին ուղղակի չէի ուզում հավատալ, ձևացրեցի, թե ընկալել եմ դա որպես կատակ, բայց ամեն ինչ պարզ էր՝ նա անտարբեր չէր իմ հանդեպ»: Սկսվեցին ամենօրյա ֆեյսբուքյան զրույցները, Արևիկի խոսքով՝ ինքը ոչ մեկին (հատկապես ընկերուհիներին) չէր ասել, որ շփվում է Հայկի հետ, ամեն կերպ փորձում էր թաքցնել՝ վախենում էր, որ կարող են իր վրա ծիծաղել: Բայց երկարատև զրույցներին հաջորդեցին հանդիպումները. Արևիկը աստիճանաբար սիրահարվում էր Հայկին: Մի օր էլ, երբ գնացել էր Հայկի հետ հերթական հանդիպմանը, պատահաբար հանդիպեց իր ընկերուհիներին, ովքեր զամացած հայացքով նրանց էին նայում. «Այդ պահին չգիտեի՝ ի՞նչ անեի, ի՞նչ խոսեի, շփոթվեցի… հետո բռնեցի Հայկի ձեռքն ու միասին հեռացանք այդտեղից», – ասում է Արևիկը: Հաջորդ օրը համալսարանում լուրերը տարածվել էին, սկսվեց այն, ինչից Արևիկը այդքան ժամանակ խուսափում էր: Նա պատմում է, որ ընկերուհիներն իր հետ այլեւս չէին շփվում, հեռվացել էին, կամ էլ նրան քմծիծաղով էին նայում ու հիշեցնում իր նկարագրած իդեալի մասին, որը միանգամայն տարբերվում էր Հայկից: Որոշեց ուժեղ լինել (չնայած ասում է դժվար էր), ու անտեսել բոլոր կարծիքները, «Սկզբում Հայկը չէր հասկանում, թե ինչն է ընկերուհիներիս խոսակցության պատճառը, հետո հասկացավ. ես ինձ շատ վատ էի զգում, հատկապես այն պահին, երբ նա ասաց, որ եթե հեռանամ իրենից ,նա չի նեղանա ու կհասկանա ինձ, բայց ես արդեն չէի կարողանում նրանից հեռու ապրել», – ասում է Արևիկը: Այդ օրվանից հետո Հայկին համալսարանում չտեսավ, հեռախոսն էլ անջատված էր: Կուրսի երեխաներից իմացավ, որ նա քաղաքից մեկնել է: Արևիկի խոսքով՝ շատ ծանր էր իր համար այդ ամենը՝ մի կողմից Հայկի բացակայությունը, մյուս կողմից էլ ընկերուհիների հիմար հարցերը… «Հայկը չհասկացավ, որ ես սիրում եմ նրան, ես չասացի այդ մասին ու նա կարծեց, թե իրեն կարեկցում եմ, դրա համար եմ իր կողքին, բայց ես հիմա լրիվ մենակ եմ՝ ոչ Հայկն է իմ կողքին, ոչ էլ համալսարանի ընկերուհիներս, – ասում է Արևիկն ու ավելացնում,-արդեն գրեթե համալսարան էլ չեմ գնում. աշխատանքի եմ ընդունվել, նոր կյանք եմ ուզում սկսել»:

                                                                                                       Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930