«Ադամի ծնունդից հետո աշխարհը փոփոխության է գնում»,- այսօր «Փաստարկ» ակումբում «հավատանք, որ փոխենքը» այսպես մեկնաբանեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց, որ ամեն ընտրություններից հետո երկրում գնաճ է լինում, մարդիկ դա բացատրում են սրանով՝ որ ընտրակաշառք են բաժանել, հիմա գները բարձրացնում են, որ հավաքեն այդ փողերը: Այս առնչությամբ Գագիկ Մինասյանը սկսեց համոզել. «Սիրելիս, մեզ մոտ չափազանց ցածր գնաճ է»: Նա բացատրեց, որ եթե մարդիկ մի ապրանք ավելի էժան են գնել, հիմա թանկ են գնում, դա դեռ չի նշանակում, որ գնաճ կա, վիճծառայությունը գնաճ չի արձանագրել. «Նայեք վիճծառայությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ