Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ֆեյսբուքցիների թիվն ու ինտերնետ վիճակագրությունն աշխարհում

Հունիս 04,2012 13:05

Հայտնի socialbakers.com-ը հրապարակել է ինտերնետ վիճակագրության վերջին տվյալները: Նշենք, որ ըստ Social bakers-Հայաստանում ֆեյսբուքի օգտատերերի թիվը վերջին 6 ամիսների ընթացքում ավելացել է ևս 63.800-ով: Ձեզ ենք ներկայացնում ինտերնետային ընդլայված վիճակագրության ամենավերջին տվյալները:
Ֆեյսբուքից ամենաշատ օգտվող երկների թոփ 10.
1. ԱՄՆ – 156830580 օգտատեր , բն. 50.55%
2. Բրազիլիա – 48041640 օգտատեր , բն. 23.89%
3. Հնդկաստան – 46307580 օգտատեր, բն. 3.95%
4. Ինդոնեզիա – 42596260 օգտատեր, բն. 17.53%
5. Մեքսիկա – 33560800 օգտատեր, բն. 29.84%
6. Մեծ Բրիտանիա
7. Թուրքիա
8. Ֆիլիպիններ
9. Ֆրանսիա
10. Գերմանիա
Հայաստանը գտնվում է 115-րդ տեղում 213 պետությունների շարքում: Հայաստունում կա 283.460 օգտատեր, ինչը կազմում է երկրի բնակչության 9.55 %-ը: Տրամաբանական, բայց եւ այնպես հատկանշական է, որ աշխարհի ամենափոքր պետությունում` Վատիկանում,ֆ եյսբուքցիների թիվը 20-է, իսկ Չինաստանում սոցկայքից օգտվողների թիվը կազմում է բնակչության ընդամենը 0.04 տոկոս:
Վերջին տվյալներով աշխարհում ֆեյսբուքի օգտատերերի թիվը կազմում է 847 550 700:

 

  Ֆեյսբուքում իր էջն ամենաշատ հավանողն ունի հենց ֆեյսբուքը՝ 67 669 382:  Թվիթերում առաջատար է Լեդի Գագան` 25 163 459

Google+ Բրիթնի Սփիրս`3 349 908
Youtube-ում տեղադրված հոլովակներից ամենաշատը դիտվում են Universal Music Group channel-ի վիդեոները 6 911 126 235 դիտում:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930