Հունիսի 1-ին, ժամը 10.40-ին Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ Ա. Էլարյանից ահազանգ է ստացվել, որ իր վարձակալած հողատարածքում` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՀՀ ՊՆ սակրավորների խմբերը:
Պարզվել է, որ հայտնաբերված առարկաները մարտական գլխիկներով 2 հրանոթային արկեր են (100 մմ): Սակրավորները արկերը վնասազերծել են ու տեղափոխել անվտանգ վայր:
ԱԻՆ