Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է

Հունիս 04,2012 12:46

«Ես դրական եմ համարում այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հայտնվեց ԱԺ-ում, որովհետեւ այդ դաշինքը մեր քաղաքական ճանապարհի կարեւոր օղակն է»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ ԱԺ-ում ՀԱԿ-ի հետ քննարկումները կլինեն կառուցողական. «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը դաշտում: Ապագան ցույց կտա այն կեցվածքը, որոնք կզարգանան խորհրդարանի պատերից դուրս: Ընտրությունների ժամանակ դուք տեսաք, թե ինչպես մասնակցեց ԲՀԿ-ն քվեարկություններին՝ հանձնաժողովների: Դա այն է, ինչ նրանք տվել են իրենց կեցվածքի վերաբերյալ գնահատական, այն է՝ կառուցողական դիրքորոշում»:

Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեք, եթե ԲՀԿ-ն չպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը  նախագահական ընտրություններին, ՀՀԿ-ն վստահ չէ՞ իր ուժերին՝ նա հիշեցրեց, որ կա հուշագիր, որտեղ Գագիկ Ծառուկյանը խոստացել է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Aravot.am-ի հարցին՝ այդ կոալիցիոն հուշագիրը չի՞ կորցրել իր ուժը՝ պարոն Մինասյանը պատասխանեց. «Քանի դեռ պարոն Ծառուկյանը չի հայտարարել այդ մասին, ուրեմն՝ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930