Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահը կփակի՞ «Փոքրիկ Վրաստանը»

Հունիս 04,2012 12:43

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, քիչ հետո կհրապարակի «Բելլա» հյուրանոցի/«Նելլի Միքայել» ՍՊ ընկերության/ դեմ հայցով վճիռը: Հիշեցնենք, որ վարձակալ հյուրանոցին  Երվանդ Քոչարի 6 հասցեից վտարելու պահանջ է ներկայացրել սեփականատեր, «RANOIL» ընկերության հիմնադիր Ռոբերտ Գալուստյանը:

Նելլի Ավետիսյանը դատարանից հեռագիր ուղարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «2010թ.-ից սկսած՝ «Նելլի Միքայել» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենս, օրինական կարգով, վարձակալության պայմանագրի հիման վրա զբաղեցրել եմ Ե.Քոչարի  6 հասցեի անշարժ գույքը՝ «BELLA« հյուրանոցային համալիրը: Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015թ.-ին: Սակայն այս տարվա փետրվարին  Ռ.Գալուստյանն ապօրինաբար հյուրանոցի առաջին հարկում սկսեց իրականացնել լայնածավալ շինարարական աշխատանքներ, որը արգելք հանդիսացավ իմ գործունեության բնականոն աշխատանքների կատարմանը, ինչի արդյունքում տուժում եմ խոշոր գումարներ»:

Հյուրանոցի տնօրենը նախագահին տեղեկացնում է, որ սեփականատերը  առաջին հարկի նախաճաշի սրահը դարձրել է «Փոքրիկ Վրաստան» ռեստորան, որտեղ աշխատում են Վրաստանի քաղաքացիները: Տնօրենը խնդրում է նախագահին անհապաղ իր հսկողության տակ վերցնել այս դատական գործը, փակել տալ «Փոքրիկ Վրաստանը», պատժել մեղավորներին,իսկ դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930