Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես երբեք մի բան գրելուց առաջ չեմ մտածել սկանդալի մասին, մանավանդ, որ ես զզվում եմ սկանդալներից». Էդգար Կոստանդյան

Հունիս 04,2012 12:44


Գրող, հրապարակախոս, արձակագիր Էդգար Կոստանդյանին շատերը կճանաչեն: Նա այն մարդկանցից է, ով չի վախենում արտահայտել իր մտքերը:
Դժվարանում է ասել՝ ե՞րբ  եւ ինչպե՞ս է սկսել գրել: Գրում է վեպեր, որոնցից մեկն էլ լույս է տեսել օրեր առաջ: «Մահամերձ» գրքի թեման Երեւանն է: Տրագիկոմեդիկ պատմություն է Երեւանում ապրող գրողի մասին: Հերոսը երեւակայական պատերազմի մեջ է իր քաղաքում ապրող եւ իր լեզվով խոսող թշնամու հետ, որը, ինչպես ասվում է գրքում, ավելի վտանգավոր է, քան անցյալ դարավերջին մեր դեմ ելած թշնամին:
Չնայած, որ գրքում քննադատություն շատ կա, միեւնույնն է, նա իրեն սկանդալային գրող չի համարում.  «ժուռնալիստներն են տենց ասում, ես երբեք մի բան գրելուց առաջ չեմ մտածել սկանդալի մասին, մանավանդ, որ ես զզվում եմ սկանդալներից»:
Նոր գիրք երեւի թե մեկ կամ երկու տարուց կունենա: Ասում է` արդեն կա գաղափարը: Մյուս տարի կսկսի աշխատել դրա վրա, ու երեւի լինի գիրք` երկու հատորից, բավական ծավալուն:
«Իսկ էս տարի դեռ էս գրքով զբաղված կլինեմ, վերջին գրքիս շնորհանդեսները կլինեն Մոսկվայում ու Ռուսաստանի մի քանի քաղաքներում: Նոր գիրքը մյուսներից կտարբերվի նախ եւ առաջ ծավալով, նաեւ նյութի բովանդակությամ»,– նշում է նա:
Էդգարը 25 տարեկան է:  Սովորել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ռեժիսուրայի ֆակուլտետում: Հիմա աշխատում է հայ-ամերիկյան համատեղ ֆիլմի սցենարի վրա: Ըստ նրա, մյուս տարի ֆիլմն արդեն կլինի:
«Առավոտ երիտասարդականի» հարցին` երիտասարդները հետաքրքվա՞ծ են հրապարակախոսությամբ, գրողը պատասխանում է. « Պերճ Զեյթունցյանը մի լավ բան է ասել, ասել է ՝ մենք հիանալի գրողներ ունենք, որոնք սակայն սերունդ չեն դառնում:  Այսօր մենք ունենք լավ գրողներ, լուրջ հրապարակախոսներ: Շատերը հիասթափվում են ժամանակից շուտ, շատերը հնարավորություն չունեն տպագրվելու»:
Հրապարակախոս լինելուց բացի, նա ունի նաեւ իր բլոգը: Ֆեյսբուքում բացել է նույնիսկ խումբ «Կոստանդյանբլոգ» անունով: Այնտեղ տեղադրում է իր նյութերը, ինքն իրեն բլոգեր չի համարում, գրողի համար այն ուղղակի ծառայում է որպես  PR գործիք:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930