Հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը «Albena Masters 2012» շախմատի բաց առաջնությունում ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող:
Օլիմպիական չեմպիոնին հավասար միավորներ իրենց անվան դիմաց գրանցել էին եւս չորս շախմատիստներ, նրանց թվում նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթանակը շնորհվեց Հակոբյանին, իսկ Տիգրանն արժանացավ երրորդ մրցանակին:
Հաջող հանդես եկան նաեւ մեր հանրապատության ներկայացուցիչներ, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Կարենը նույնպես վաստակեց հաղթողին հավասար միավորներ, բայց ճանաչվեց հինգերորդը, իսկ Հովհաննեսը 6,5 միավորով հանգրվանեց յոթերորդ հորիզոնականում:
Հայաստանի մյուս շախմատիստներն զբաղեցրին այսպիսի տեղեր.
11. Հրանտ Մելքումյան՝ 6,0
35. Ավետիք Գրիգորյան՝ 5,0
42. Նելլի Աղինյան՝ 5,0
47. Վահե Բաղդասարյան՝ 5,0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ