Հունիսի 2-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի մոտակայքում` թիվ 237 տան դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2105» մակնիշի Լ 2729 պ/հ ավտոմեքենան (պատկանում է «Այնթափ» տաքսի ծառայությանը) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1985 թ. ծնված Հ. Գևորգյանին, որը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ