Լրահոս
Օրվա լրահոսը

Ասադը դատապարտում է Հուլայի սպանդը

Հունիս 04,2012 11:24

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ դատապարտել է Հուլայի սպանդը` որակելով այն «արգահատելի» եւ ասելով, թե նույնիսկ հրեշները չէին կարող կատարել նման արարքներ։

Մայիսի 25-ին սիրիական Հուլա բնակավայրում 108 մարդ է սպանվել, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին։

ՄԱԿ-ի դիտորդները ենթադրում են, որ սպանդը իրագործել են կառավարամետ ուժերը։ Բաշար ալ-Ասադի ռեժիմը հերքում է այդ մեղադրանքը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում` Ասադը նաեւ խոստացել է, որ Սիրիայում արդեն 15 ամիս շարունակվող ճգնաժամը շուտով կավարտվի, եթե սիրիացիները համախմբվեն։

«Այս ճգնաժամը ներքին ճգնաժամ չէ։ Այն արտաքին պատերազմ է, որը իրականացնում են ներքին տարրերը։ Եթե մենք աշխատենք միասին, ես հաստատում եմ, որ այս իրավիճակը ավարտը մոտ է», – հայտարարել է Սիրիայի նախագահը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930