Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարարները մահապատիժ են պահանջում Մուբարաքի համար

Հունիս 04,2012 10:53

Եգիպտոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը` երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա մերձավոր պաշտոնյաների նկատմամբ կայացված դատավճիռ դեմ:

Շաբաթ օրը 84-ամյա Մուբարաքին եւ երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին Կահիրեի դատարանը մեղավոր ճանաչեց հակակառավարական ցույցերի ընթացքում 850 մարդու մահվան համար եւ դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ գործով անցնող Մուբարաքի երկու որդիներին անմեղ ճանաչեց. վերջիններս կոռուպցիայի մեջ էին մեղադրվում:

Սակայն ցուցարարները պահանջում են խստացնել դատավճիռը, մասնավորապես` Հոսնի Մուբարաքին մահապատժի ենթարկել:

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նախօրեին բողոքարկել է դատավճիռը:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930