«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Մելքումով, Մազմանյան, Շիրազ փողոցների, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ