Հունիսի լույս 4-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հարձակում է կատարել Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Կարմիր բլուր» սահմանային հենակետի վրա:
Ադրբեջանական հարձակման հետեւանքով՝ «Կարմիր բլուր» հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող Հրաչ Սամվելի Սարգսյանը, վիրավորվել Մուշեղ Նուրբեկյանը: Մեր տեղեկություներով՝ Հրաչ Սարգսյանը Գյումրի բնակիչ էր: 31-ամյա սպա Մուշեղ Նուրբեկյանը ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ է: Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, հունիսի 4-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Մ. Նուրբեկյանին տեղափոխվել են Երեւան:
Հունիսի լույս 4-ի գիշերն ադրբեջանական զինուժը հարձակում է կատարել նաեւ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղի սահմանային «Ազատավան» («Ղոզլու») հենակետի վրա: Մեր տեղեկություններով՝ զոհվել է 2, վիրավորվել 5 զինծառայող: Ադրբեջանական հարձակման հետեւանքով Արծվաբերդի «Ազատավան» հենակետում զոհվել են զինծառայողներ Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը, 5 զինծառայողներ վիրավորվել են: Մեր ունեցած տվյալներով՝ Զ. Բալաբեկյանը Գավառի, Կ. Դավթյանը Չարենցավանի մոտակա Լուսակերտ գյուղից էր:
Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները գրոհներ են ձեռնարկել նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանային այլ դիրքերի վրա, սակայն՝ ապարդյուն: Պատահական չէ, որ ադրբեջանական զինուժը սահմանագոտում լայնածավալ ոտնձգությունների դիմեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցից ժամեր առաջ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ